Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պատգամավորը դժգոհ չէ

Պատգամավորը դժգոհ չէ
25.12.2015 | 12:52

«Գործադիր-օրենսդիր համագործակցված աշխատանքը կարևոր է երկրի զարգացման հարցում»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Կիլիկիա» ընկերության համասեփականատեր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ` գնահատելով Ազգային ժողովի և կառավարության տարեկան համագործակցությունը։ Եթե նկատենք, որ երկրի զարգացումը մեծապես պայմանավորված է նաև տնտեսական իրավիճակով, ապա հարց է առաջանում` ինչպիսի՞ն էր այդ համագործակցությունը տնտեսության համար։ «Եթե այն դիտարկենք տնտեսական մասով, ապա իրականացված աշխատանքները արդյունավետ են։ Ճիշտ է, ցանկալի կլիներ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի բարձր լիներ, սակայն այս խնդիրը պայմանավորված է ոչ միայն ներքին, այլև արտաքին աշխարհի տնտեսաքաղաքական գործոններով, որոնք առանձնապես դրական չեն։ Այս իրավիճակում մեր կառավարությունը կարողացավ ապահովել մակրոտնտեսական կայունություն, ինչը կարևոր երաշխիք է տնտեսության համար»,- ասաց Հակոբ Հակոբյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ